Ուկրաինայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուս է ախտորոշվել 12 978 մարդու մոտ, մահացել է 120 վարակված
Ուկրաինայում վերջին օր ու գիշերվա ընթացքում «կովիդ 19»-ը հաստատել է 12 978 մարդու մոտ:
Համապատասխան տվյալները հրապարակվում են ուկրաինական լրատվամիջոցների կողմից, հիմնվելով առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովի վրա:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում մահացել է 120 վարակված, ապաքինվել է 4 243 պացիենտ:
Վերջին օրվա ընթացքում վարակվածների թվում կա 699 երեխա և 408 բուժաշխատող:
Համավարակի սկզբից մինչ օրս, Ուկրաինայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ընդհանուր առմամբ 722 679 դեպք, որտեղից ապաքինվել է 371 088 հիվանդ, 12 213 վարակակիր մահացել է: