ՈՒկրաինայում վերջին 24 ժամում գրանցվել է վարակման ռեկորդային՝ 3 144 դեպք
ՈՒկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման հակառեկորդը:
ՈՒկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 144 դեպք, ապաքինվել է 1 128 պացիենտ, մահացել է 53 մարդ:
Համավարակի տարածվելուց առ այսօր, ՈՒկրաինայում երկրում ընդհանուր առմամբ գրանցված է «կովիդ 19»-ով վարակման 148 756 դեպք: Ապաքինվել է 67 005 պացիենտ, մահացել է 3076 մարդ: