Ուկրաինան կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ընդունած սահմանափակումները երկարաձգում է մինչև մայիսի 11-ը: Նախարարների կաբինետի հայտարարությամբ, երկրում վարակի տարածման գագաթնակետը կսկսվի, հավանաբար, մայիսի սկզբին:
Նախարարների կաբինետը հրապարակել է նաև 5 փուլից բաղկացած ծրագիրը, որը երկիրը կօգտագործի կարանտինի ռեժիմից դուրս գալու համար, սակայն երկրի վարչապետի հայտարարությամբ, ուկրաինացիները հետագա երկու տարվա ընթացքում ստիպված կլինեն ապրել այլ իրականության մեջ:
Երկրի մասշտաբով արձանագրված է կորոնավիրուսով վարակվելու 6 592 դեպք, նրանցից 424-ը ապաքինվել է, իսկ 174-ը՝ մահացել: