Ուկրաինայում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 5 116 դեպք, ապաքինվել է 15 951 հիվանդ, մահացել է 184 վարակված: Համապատասխան տեղեկատվությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները ՝ հիմնվելով առողջապահության նախարարության տվյալներին:
Համավարակի տարածումից առ այսօր, Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի 1 124 430 դեպք, որտեղից ապաքինվել է 812 368 մարդ, մահացել է 20 009 պացիենտ:
Ուկրաինայում հունվարի 8-ից 25-ը գործում է խիստ համընդհանուր կարանտին: