Ուկրաինայում եւս երկու վրացի մարտիկ է զոհվել
Ուկրաինայում եւս երկու վրացի մարտիկ է զոհվել

Ուկրաինայում եւս երկու վրացի մարտիկ է զոհվել: Վրաստանի Առաջին ալիքին այս տեղեկությունը հաստատել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Զաքարաշվիլին։

Դեսպանի խոսքով՝ զոհված մարտիկներն են Միխեիլ Ղափլանիշվիլին և Ալեքսանդր Մարտիաշվիլին։

Զաքարաշվիլիի խոսքով՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները՝ Ուկրաինայում մահացած վրացիների դիերի տեղափոումը ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 22 վրացի մարտիկ։