ՈՒկրաինայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 5 011 նոր դեպք, մահացել է 99 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 5 011 դեպք, ապաքինվել է 5 292 հիվանդ, մահացել է 99 վարակված: Համապատասխան տեղեկատվությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները, հիմնվելով առողջապահության նախարարության տվյալներին:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում վարակվածների թվում կա 113 երեխա և 164 բուժաշխատող:
Համավարակի սկզբից Ուկրաինայում հաստատվել է «կովիդ 19»-ի 1 115 026 դեպք, այստեղից ապաքինվել է 791 598 մարդ, մահացել է 19 767 պացիենտ:
Ուկրաինայում հունվարի 8-ից 25-ը գործում է խիստ համընդհանուր կարանտին: