Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 140 դեպք: Մահացել է 44 վարակակիր: Համապատասխան տեղեկությունը հրապարակում են ուկրաինական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում գրանցվել է «կովիդ 19»-ի 226 462 դեպք, մահացածների քանակը կազմել է 4 397-ի:
Վերջին 24 ժամում ապաքինվել է 1370 մարդ: Ընդհանուր առմամբ բուժվածների քանակը գերազանցել է 100 հազարը: