Ուկրաինայում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 2 141 դեպք, մահացել է 30 պացիենտ: 380 հիվանդ ապաքինվել է: Համապատասխան տվյալները հրապարակել է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:
Ուկրաինայից ստացված պաշտոնական վիճակագրության համաձայն, համավարակի մեկնարկից ի վեր, Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի 121 215 դեպք:
Մահացել է 2557 վարակակիր: Ապաքինվել է 57 114 մարդ: Ներկայումս «կովիդ 19»-ով վարակված է 61 544 քաղաքացի: