ՈՒկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսի 8 325 նոր դեպք, ապաքինվել է 6 626 պացիենտ
Ուկրաինայում վերջին 24 ժամվա ընթացքում «կովիդ 19» է հաստատվել 8 325 մարդու մոտ, ապաքինվել է 6 626 պացիենտ, մահացել է 116 վարակված: Համապատասխան տեղեկատվությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները ՝ հիմնվելով առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովի վրա:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում վարակվածների թվում կա 443 երեխա և 306 բուժաշխատող:
Համավարակի սկզբից Ուկրաինայում հաստատվել է «կովիդ 19»-ի 964 448 դեպք, այստեղից ապաքինվել է 581 162 մարդ, մահացել է 16 585 պացիենտ: