Ուկրաինայում վերջին օրվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»- ի ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 7 053 նոր դեպք:
Վերջին 24 ժամում վարակից մահացել է 116 մարդ: Հոկտեմբերի սկզբից Ուկրաինայում ամեն որ արձանագրվում է «կովիդ 19»-ի ավելի քան 5000 դեպք:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր, Ուկրաինայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 322 879 հաստատված դեպք, մահացել է 6 213 մարդ: