ՈՒկրաինային Հյուսիս Ատլանտյան դաշինք հրավիրելու կամ անդամակցության ռազմավարական պլան շնորհելու հարցը որոշելու են ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրները. Ենս Ստոլտենբերգ
ՈՒկրաինային Հյուսիս Ատլանտյան դաշինք հրավիրելու կամ անդամակցության ռազմավարական պլան շնորհելու հարցը որոշելու են ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրները և այս գործընթացին ոչ մեկ չի խառնվելու,-այս հայտարարությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը արել է առաջին ալիքի հետ զրույցի ժամանակ, ՈՒկրաինային ասպիրանտ երկրի կարգավիճակ շնորհելու հարցը մեկնաբանելիս:
Նրա խոսքերով ՆԱՏՕ-ն աջակցում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
«Մենք հանդիպել ենք ՈՒկրաինայի նախագահի հետ: ՆԱՏՕ-ն աջակցում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Դաշինքը ՈՒկրաինային օգնություն է ցուցաբերում պրակտիկ և քաղաքական մակարդակով: Ես ստացել եմ Պետրո Պորոշենկոյի նամակն այն մասին, որ ՈՒկրաինան ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ և, որ երկիրը դաշինքից խնդրում է տրամադրել անդամության ռազմավարական պլան:
Մեր դիրքորոշումը հետևյալն է, բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել սեփական ճանապարհը: ՈՒկրաինան նույնպես ունի այդ իրավունքը, և ՈՒկրաինային Հյուսիս Ատլանտյան դաշինք հրավիրելու կամ անդամակցության ռազմավարական պլան շնորհելու հարցը որոշելու են ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրները և այս գործընթացին ոչ մեկ չի խառնվելու»,-հայտարարել է Ենս Ստոլտենբերգը:
Հիշեցնենք, մարտի 9-ին ՆԱՏՕ-ի շտաբկայանում կայացել է Հյուսիս-Ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալի և ՈՒկրաինայի փոխնախագահի հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո, ՆԱՏՕ-ի կայք էջում թարմացվել է լրատվությունը կապված դաշինքի ասպիրանտ երկրներին, որտեղ տեղ է գտել նաև ՈՒկրաինան: Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի ասպիրանտ երկրներն են՝ Վրաստանը, Մակեդոնիան, Բոսնիա Հերցեգովինան և ՈՒկրաինան:
Հեղինակ -
Edgar Barsegyan