Ուկրաինայի Ուման քաղաքում ռուսական հրթիռային հարձակման զոհերի թիվը հասել է 17-ի, զոհվածների թվում կա երեք երեխա
Ուկրաինայի Ուման քաղաքում ռուսական հրթիռային հարձակման զոհերի թիվը հասել է 17-ի, զոհվածների թվում կա երեք երեխա

Ուկրաինայի Ուման քաղաքում ռուսական հրթիռային հարձակման զոհերի թիվը հասել է 17-ի, զոհվածների թվում կա երեք երեխա։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով երկրի ՆԳՆ-ի և Չերկասի շրջանի նահանգապետի վրա։

«Փրկարարները փլատակների միջից դուրս են բերել ևս երկու մահացածի. այս պահին ունենք ռուսների կողմից սպանված Ումանի 17 խաղաղ բնակիչ։ Փրկարարական գործողությունը շարունակվում է»,- «Telegram»-ում գրում է Չերկասի շրջանի վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցը։

Բացի այդ, հրթիռակոծության հետեւանքով տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը հոսպիտալացվել է։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 148 մարդ և 36 միավոր տեխնիկա։ Հրթիռային հարձակման հետեւանքով փլուզվել է բազմահարկ շենքի ողջ մուտքը, վնասվել կամ ոչնչացվել է 33 ավտոմեքենա։