Ուկրաինայի ծովային նավահանգիստների վարչության տվյալներով՝ 9 օրում Ուկրաինան արտահանել է 370 հազար տոննա գյուղմթերք
Օգտվելով հացահատիկային միջանցքից՝ Ուկրաինան ինը օրվա ընթացքում արտահանել է 370 հազար տոննա գյուղմթերք։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի ծովային նավահանգիստների վարչակազմի մամուլի ծառայությունը։
«Հացահատիկային միջանցքի ներդրումից հետո ինն օրվա ընթացքում Ուկրաինայի նավահանգիստները լքել են 12 նավ, որոնք աշխարհի 7 երկրներ են արտահանել ավելի քան 370 հազար տոննա գյուղմթերք, իսկ մեկ նավ բեռնման համար մտել է Չորնոմորսկ նավահանգիստ, ասված է հայտարարության մեջ։
Այսօր առավոտյան ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստից երկու բեռնատար նավ է դուրս եկել՝ բեռնված ավելի քան 70 հազար տոննա ապրանքներով։