Ուկրաինայի շրջանների մեծ մասում և Կիևում օդային տագնապ է հայտարարված
Ուկրաինայի շրջանների մեծ մասում և Կիևում օդային տագնապ է հայտարարված

Ուկրաինայի շրջանների մեծ մասում և Կիևում օդային տագնապ է հայտարարված։

Ուկրաինայի նախագահի վարչակազմի տվյալներով՝ Ռուսաստանի տարածքում նկատվում է ռազմավարական ավիացիայի ակտիվացում։

Ինչպես գրում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը «Telegram»-ի իր ալիքում, նոր հրթիռային հարձակում է սպասվում։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ի վաղ առավոտյան Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքին։ Հրթիռներից մեկն ընկել է Չերկասի շրջանի Ուման քաղաքի բնակելի շենքի վրա։ Արդյունքում փլուզվել է մեկ մուտք։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 22 մարդ։ Նրանց թվում երեք երեխա կա։

Ուկրաինայի կառավարության տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 23 հրթիռ, որոնցից Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են ոչնչացնել 21-ը։