Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները վաղը Ստամբուլում հանդիպում կունենան ուկրաինական նավահանգիստներից արգելափակված հացահատիկի հարցով

18:51, 12.07.2022

Հուլիսի 13-ին Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունները Ստամբուլում հանդիպում կանցկացնեն ուկրաինական նավահանգիստներից արգելափակված հացահատիկի դուրսբերման հարցով։

Այս մասին թուրքական լրատվամիջոցները հայտնում են՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Թուրքիայի պաշտպանության գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի խոսքով՝ հանդիպմանը կմասնակցի նաեւ ՄԱԿ-ի պատվիրակությունը։

Արեւմուտքն ու ուկրաինական իշխանությունները Ռուսաստանին մեղադրում են Սեւ ծովի նավահանգիստները արգելափակելու մեջ։ ՄԱԿ-ը նշում է, որ հացահատիկի բացակայության պատճառով աշխարհում պարենային ճգնաժամի վտանգ կա։ Մյուս կողմից, Մոսկվան պնդում է, որ Ռուսաստանը չի միջամտում Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը, և եթե Ուկրաինան մաքրի իր նավահանգիստները ականներից, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան առանց որևէ խնդրի դուրս գալ նավահանգիստներից։

Նմանատիպ