Ուկրաինայի Ռադան պաշտպանել է գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինի հրաժարականը

21:13, 29.10.2024

Ուկրաինայի Ռադան պաշտպանել է գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինի հրաժարականը։

Կոստինը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ հետաքննությունը պարզեց, որ տասնյակ ուկրաինացի դատախազներ իբր անօրինական կերպով հաշմանդամության վկայականներ են ձեռք բերել։

Մինչ այդ տեղի է ունեցել Անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ, որին քննարկվել է Խմելնիցկիի շրջանային դատախազությունում տիրող իրավիճակը։ Մինչ այս փաստերը՝ հոկտեմբերի առաջին կեսին, հրապարակվեցին Խմելնիցկիի շրջանի կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ ծառայողական հետաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ պարզվել էր, որ ավելի քան 50 դատախազներ, այդ թվում՝ շրջանի դատախազ Ալեքսեյ Օլեյնիկը այս կոռուպցիոն սխեմայից և ստացել հաշմանդամության վկայական։

Այս վկայագրերը, ի թիվս այլ արտոնությունների, անձին ազատում են զորահավաքից։

Անդրեյ Կոստինը ավելի քան երկու տարի աշխատել է որպես Ուկրաինայի գլխավոր դատախազ։

Նմանատիպ