Սանկտ Պետերբուրգում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության 6-րդ բանակի գլխավոր շտուրմանը

12:03, 12.11.2026

Սանկտ Պետերբուրգի ծայրամասում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ռուս զինծառայող։

Ըստ տեղեկությունների՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի տակ և հեռակառավարմամբ ակտիվացվել է, երբ զինծառայողը պատրաստվում էր լքել տարածքը։

Մահացած գնդապետը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության 6-րդ բանակի գլխավոր շտուրման էր։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Նմանատիպ