Կախա Կալաձե – Մերաբի նկատմամբ նման վարքագիծը ոչնչի մեջ չի տեղավորվում՝ ո՛չ մարզական արժանապատվության, ո՛չ մարդկայնության, Մերաբ, մենք քեզ հետ ենք
Մերաբի նկատմամբ նման վարքագիծը ոչնչի մեջ չի տեղավորվում՝ ո՛չ մարզական արժանապատվության, ո՛չ մարդկայնության,- այս մասին սոցիալական ցանցերում գրում է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։
Ըստ Կալաձեի՝ սա բացարձակապես անընդունելի և ամոթալի վարքագիծ է։
«Մերաբի նկատմամբ նման վարքագիծը ոչնչի մեջ չի տեղավորվում՝ ո՛չ մարզական արժանապատվության, ո՛չ մարդկայնության։ Սա բացարձակապես անընդունելի և ամոթալի վարքագիծ է։ Մերաբ, մենք քեզ հետ ենք», – Ինստագրամում գրում է Կախա Կալաձեն։
Վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ Աբու Դաբիում RAF-ի համար հարցազրույցի ժամանակ դաղստանցի մարտիկ Ուսման Նուրմագոմեդովը և նրա ընկերները հանկարծակի հարձակվել են իր վրա։ Բախման հետևանքով Դվալիշվիլին և նրա ընկերը վնասվածքներ են ստացել։