Աջարիայում իրավապահ մարմինները առգրավել են երկու կիլոգրամ մեթադոն, ձերբակալվել են երկու օտարերկրյա քաղաքացիներ
Վրաստանի ՆԳ նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի Խելվաչաուրիի շրջանային բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են երկու օտարերկրյա քաղաքացու՝ խմբով թմրանյութերի առանձնապես խոշոր չափի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու մեղադրանքով։
ՆԳ նախարարության տեղեկությամբ, Բաթումիում մեղադրյալների անձնական խուզարկության ժամանակ իրավապահ մարմինները որպես ապացույց առգրավել են երկու կիլոգրամ «մեթադոն» թմրանյութ։
«Ոստիկանությունը որպես մեղադրյալներ ձերբակալել է խմբային թմրանյութերի հետ կապված հանցագործությանը մասնակցող երկու անձանց։ Հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-4-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում», – նշվում է տեղեկատվության մեջ։