ՈՒկրաինայի ռադան չի աջակցել վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի պաշտոնաթողությանը
ՈՒկրաինայի ռադան չի աջակցել վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի պաշտոնաթողությանը:
Բանաձևի նախագին օրենսդիր մարմնում գրանցված 297 պատգամավորից աջակցել է 97-ը: Գրոյսմանին պաշտոնից հեռացնելու համար անհրաժեշտ էր 226 ձայն:
Երդմնակալության ժամանակ, նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել երկրի կառավարությանը հրաժարական տալ:
Գրոյսմանը գերագույն ռադային պաշտոնաթողության պահանջով դիմել է մայիսի 23-ին: Օրենքի համաձայն, վարչապետի պաշտոնաթողությունը ավտոմատ կերպով ցրում է կառավարության կազմը:
Կառավարությունը, որի ցրումը հաստատում է խորհրդարանը, իրավասությունները կատարում է մինչև նոր կաբինետի ձևավորումը: