Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ռուսաստանը կարող է տեղեկատվական պատերազմում օգտագործել Ղրիմի Սակի շրջանում տեղի ունեցած պայթյունի փաստը

21:34, 09.08.2022

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ղրիմի Սակի շրջանում տեղի ունեցած պայթյունը։ Պայթյունին արձագանքել է պաշտպանության փոխնախարար Անա Մալյարը։

«Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չի կարող պարզել հրդեհի պատճառը, բայց ևս մեկ անգամ հիշեցնում է հրդեհային անվտանգության կանոնների և չճշտված վայրերում ծխելու արգելքի մասին»,- գրել է Մալյարը սոցցանցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է միջադեպն օգտագործել տեղեկատվական պատերազմում։

«Մենք չենք բացառում, որ օկուպանտները «պատահաբար» գտնեն ինչ-որ հատկանշական բան՝ «շևրոն», «այցեքարտ» կամ նույնիսկ «ԴՆԹ», – ասել է Մալյարը։

Աննա Մալյարը ուկրաինացիներին կոչ է արել հանգստություն պահպանել և վստահել Ուկրաինայի զինված ուժերին։

Մի քանի ժամ առաջ պայթյուն է որոտացել Ղրիմի Սակի շրջանում։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Նովոֆյոդորովկա օդանավակայանի մոտ գտնվող զինամթերքի պահեստում։ Վերջին տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով մեկ մարդ մահացել է, հինգը՝ վիրավորվել։

Նմանատիպ