Ուկրաինայի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու հարցը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով. Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու հարցը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի թեկնածու, հեռուստահաղորդավար Վլադիմիր Զելենսկին:

Զելենսկին ասում է, որ անձամբ է աջակցում Ուկրաինայի եվրաինտեգրմանը, սակայն Եվրամիությանը և ՆԱՏՕ-ի անդամակցելու հարցով պարտադիր պետք է անցկացվի հանրաքվե:

Նրա խոսքով, արդեն հանդիպել է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոլքերին և աջակցում է նրա ծրագրին, որը ենթադրում է Դոնբասում խաղաղապահների տեղակայում: Զելենսկիի խոսքով, իր համար կարևոր է՝ Արևելյան Ուկրաինայում լինի հրադադար:

Զելենսկին հայտարարում է, որ բանակցությունների սեղանի շուրջ անհրաժեշտ է հրավիրել Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին: