ՈՒկրաինայի ԿԸՀ-ի արդյունքների համաձայն նախագահական ընտրությունների առաջին տուրում հաղթել է Վլադիմիր Զելենսկին
ՈՒկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների առաջին տուրի արդյունքները: Հաշվված է քվեաթերթիկների 100 տոկոսը: Առաջին տուրում հաղթել է Վլադիմիր Զելենսկին: Նա ստացել է ընտրողների ձայների 30,24 տոկոսը: Երկրորդ տեղում 15,94 տոկոսով Պետրո Պորոշենկոն է:
ՈՒկրաինայի նախագահի ինքնությունը կպարզվի ապրիլի 21-ին կայանալիք երկրորդ տուրից հետո:
ՈՒկրաինայի ընտրական հանձնաժողովի տվյալներով, երրորդ տեղում Յուլյա Տիմոշենկոն է 13,4 տոկոս ձայնով, Չորրորդը Յուրի Բոյկոն 11,67 տոկոս: Բոլոր այլ թեկնածուները ստացել են 10 տոկոսից ցածր: Առաջին տուրում ընդհանուր առմամբ եղել է 39 թեկնածու: