Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները Դոնեցկի մարզում խոցել են ռուսական Սու-25 ռմբակոծիչը
Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները Դոնեցկի մարզում խոցել են ռուսական Սու-25 ռմբակոծիչը

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները Դոնեցկի մարզում խոցել են ռուսական Սու-25 ռմբակոծիչը։ Այս մասին տեսանյութը հրապարակել է Ուկրաինայի Զինված ուժերի օդադեսանտային ուժերի ղեկավարությունը։

Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ տեսանյութում երեւում է ռուսական ռմբակոծիչի կործանումը։ Տեսանյութի համաձայն՝ օդաչուն կարողացել է նետվել։

Սու-25 ռմբակոծիչը հիմնականում օգտագործվում է մարտադաշտում ցամաքային ուժերին աջակցելու, ցամաքային թիրախները ոչնչացնելու և ցածր արագությամբ օդային թիրախները ոչնչացնելու համար։