Ուկրաինայի գլխավոր շտաբը չի բացառում, որ ռուսական ուժերը կարող են դիվերսիոն գործողություններ իրականացնել ուկրաինական քիմիական օբյեկտների վրա
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը չի բացառում, որ ռուսական ուժերը կարող են դիվերսիոն գործողություններ իրականացնել ուկրաինական քիմիական օբյեկտների վրա։
Այս մասին ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Պավլո Կովալչուկը։
«Հնարավոր է, որ դիվերսիոն գործողություններ իրականացվեն ուկրաինական քիմիական արդյունաբերության օբյեկտների վրա՝ դրանում լրացուցիչ մեղադրելով Ուկրաինայի զինված ուժերին»,- հայտնել են Ուկրաինայի գլխավոր շտաբից։
Միևնույն ժամանակ, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի, ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում Ուկրաինայի արևելյան հատվածում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքում և ցանկանում են լիակատար վերահսկողություն սահմանել օկուպացված ցամաքային միջանցքի վրա։