Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում տեղի է ունեցել երեք պայթյուն
Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում տեղի է ունեցել երեք պայթյուն

Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում տեղի է ունեցել երեք պայթյուն: Ռուսական մամուլի տեղեկությամբ, երկու պայթյունն իրականացվել է այն հյուրանոցի մերձակայքում, որտեղ բնակվում են ԵԱՀԿ-ի առաքելության ներկայացուցիչները:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություն չի տարածվում:

Տարբերակներից մեկով, առաջին պայթյունը տեղի է ունեցել գազի բաշխիչ օբյեկտում: Մամուլում տարածվել է տեղեկություն, որ պայթյուններից հետո քաղաքի կենտրոնում լսվում էին կրակոցի ձայներ:

Դոնեցկը վերահսկում են Ռուսաստանից աջակցվող անջատողականները: