Ուկրաինայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող ռուս զինվորականին
Ուկրաինայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող ռուս զինվորականին

Ուկրաինայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 21-ամյա ռուս զինծառայող Վադիմ Շիշիմարինին, ով մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների հաղորդմամբ, համապատասխան որոշում է կայացրել Կիևի Սոլոմենսկի շրջանային դատարանի դատավորների կոլեգիան։

Վադիմ Շիշիմարինին մեղադրել են պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու և Սումի շրջանում 62-ամյա անզեն տղամարդու կանխամտածված սպանության մեջ։