Ուկրաինայի Չեռնիգով քաղաքի վրա ռուսական հարձակումը հանգեցրել է զոհերի
Ուկրաինայի Չեռնիգով քաղաքի վրա ռուսական հարձակումը հանգեցրել է զոհերի։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքի ծայրամասում հրթիռակոծություն է իրականացվել, ինչի հետեւանքով վնասվել են բնակելի տներ։
Հրթիռային ռմբակոծության հետեւանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։
Նախնական տվյալներով՝ Ռուսաստանը, հավանաբար, «Իսկանդեր Մ» տիպի բալիստիկ հրթիռներ է կիրառել քաղաքի դեմ։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը վնասազերծել են երեք հրթիռ և 13 անօդաչու թռչող սարք։
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքեր է գործարկել Կիևի, Սումիի, Չեռնիգովի և Պոլտավայի ուղղությամբ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ մայրաքաղաքում հակաօդային պաշտպանության համակարգ է աշխատում անօդաչու թռչող սարքերի դեմ։