Ուկրաինայի Բախմուտ քաղաքում ամերիկացի կամավոր է զոհվել
Ուկրաինայի Բախմուտ քաղաքում ամերիկացի կամավոր է զոհվել

Ամերիկացի կամավոր Կուպեր Հարիս Էնդրյուսը զոհվել է ուկրաինական Բախմուտ քաղաքի պաշտպանության համար մղվող պայքարում, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

26-ամյա Կուպեր Հարիսը, ըստ լրատվամիջոցների, նախկին ծովային հետևակ է եղել: Նա ամերիկացի կամավոր էր՝ Օտարերկրյա լեգեոնի անդամ, իսկ հետո՝ Դիմադրության կոմիտեի անդամ։

Ըստ տեղեկությունների՝ Կուպեր Հարիսը սպանվել է Բախմուտում տարհանման գործողությունների ժամանակ։