Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում կանցկացնի մեր դեսպանատան դիվանագետը, որը տեղեկատվություն կփոխանակի Սաակաշվիլիի ձերբակալության կապակցությամբ. ԱԳ նախարարություն
Ուկրաինայում Վրաստանի դեսպանը չի կանչվել արտաքին գործերի նախարարություն,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:
«Գերատեսչությունում հանդիպում կանցկացնի դեսպանատան դիվանագետը, ով ուկրաինական կողմի հետ տեղեկատվություն կփոխանակի Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալման վերաբերյալ, սահմանված կանոններին համապատասխան», – հայտնել են Վրաստանի ԱԳ նախարարությունում:
Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան ղեկավարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության կապակցությամբ: Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, հիմնվելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչին:
Միխեիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան իր էջում գրառում է կատարել ՝ նշելով, որ նա անօրինական է մուտք գործել երկիր և արդեն Վրաստանում է: Ավելի ուշ նա տեսաուղերձ է հրապարակել, որում նաև ակնարկել է, որ ինքը գտնվում է Բաթումում: Սակայն կարճ ժամանակ անց Սաակաշվիլին հրապարակեց մեկ այլ տեսանյութ, որտեղ ասաց, որ տեսանյութը նկարահանվել է Բաթումի բուլվարում:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմում հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է:
Քիչ առաջ, ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկ տեղափոխման տեսանյութը: