Օգոստոսի Վրաստան-Ռուսաստան պատերազմին է արձագանքել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը:
«Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի պատերազմը Վրաստանի դեմ, որն սկսվել է 2008 թվականի օգոստոսի 8-ին, Վրաստանի ինքնիշխան տարածքների, Աբխազիայի և Ցխինվալի շրջանի/Հարավային Օսեթիայի անօրեն օկուպացիան, ինչպես նաև օկուպացնող ռեժիմի կողմից ձեռնարկած քայլերը, որոնց նպատակը տարածքների բռնագրավումն է»,- ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարությունում: