Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող ռուսական, բելառուսական և չինական ընկերությունների նկատմամբ
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող ռուսական, բելառուսական և չինական ընկերությունների նկատմամբ

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող ռուսական, բելառուսական և չինական ընկերությունների նկատմամբ։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշման հիման վրա։

Սահմանափակումներ են սահմանվել 39 Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաև 55 ռուսական, բելառուսական և չինական ընկերությունների նկատմամբ, որոնցից 10-ը՝ չինական, իսկ երկուսը՝ բելառուսական, որոնք Ռուսաստանին մատակարարում են կրկնակի նշանակության տեխնոլոգիաներ։

Պատժամիջոցները կիրառվել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի նկատմամբ և ուղղված են արհեստական բանականություն օգտագործող անօդաչու թռչող սարքերի արտադրողներին և դրանց մատակարարներին։ Պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների թվում են Չինաստանից և Բելառուսից էլեկտրոնային արտադրանքի մատակարարներ, անօդաչու թռչող սարքերի ստեղծման վրա աշխատող ռուսական ընկերություններ: Սահմանափակումները ազդել են նաև պաշտպանական ոլորտի հետ կապված Ռուսաստանի քաղաքացիների վրա։