Ուկրաինան և Լեհաստանը անվտանգության համաձայնագիր են ստորագրել

23:12, 08.07.2024

Ուկրաինան և Լեհաստանը անվտանգության համաձայնագիր են ստորագրել։է Նշված համաձայնագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վարշավա կատարած այցի ժամանակ։

Զելենսկին հանդիպումներ է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։

Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսում խոսել է Կիևի մանկական հիվանդանոցի վրա ռուսական կողմի հարձակման մասին և նշել, որ Ուկրաինան կպատասխանի։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահը մերժել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նախաձեռնությունը՝ միջնորդելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Նմանատիպ