ՈՒկրաինան Չինաստանից գնելու է «կովիդ 19»-ի դեմ «Սինովակ» պատվաստանյութի 1,8 միլիոն չափաբաժին
ՈՒկրաինան Չինաստանից գնելու է «կովիդ 19»-ի դեմ «Սինովակ» պատվաստանյութի 1,8 միլիոն չափաբաժին:
Այս մասին հայտնում է «Գարդիանը»՝ հիմնվելով Ուկրաինայի նախագահի վարչակազմի վրա:
Համապատասխան պայմանագիրը ստորագրել է Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը:
Ինչպես ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, պատվաստանյութի չափաբաժինները երկիր կմատակարարվեն հնարավորինս սեղմ ժամկետում: