Ուկրաինան անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացրել Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի վրա
Ուկրաինան անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացրել Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի վրա։ Հարձակման թիրախը «Լուկոյլ» նավթավերամշակման գործարանն էր։
«Հարձակումից հետո անօդաչու թռչող սարքի բեկորները հրդեհ և նավթամթերքի արտահոսք են առաջացրել Վոլգոգրադի մարզի նավթավերամշակման գործարանում», – ասել է Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։
Տեղական իշխանությունները նույնպես որոշել են ժամանակավորապես փակել Վոլգոգրադի օդանավակայանը՝ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով։