Ուկրաինան ԱՄՆ-ից ռազմական օգնության շրջանակներում ստացել է 80 հազար կիլոգրամ զինամթերք
Ուկրաինան ԱՄՆ-ից ռազմական օգնության շրջանակներում ստացել է 80 հազար կիլոգրամ զինամթերք,- այս մասին հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանատունը։ Սա անվտանգության և պաշտպանության ոլորտում 60 միլիոն դոլարի օգնության շրջանակներում, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մատակարարվող զինամթերքի չորրորդ խմբաքանակն է:
ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը նշում է, որ օգոստոսին նախագահ Բայդենի կողմից տրամադրված 60 միլիոն դոլար օգնությունը կայուն, ժողովրդավարական և ազատ Ուկրաինային՝ Վաշինգտոնի աջակցության ցուցադրությունն է։
ԱՄՆ-ի դեսպանատան տվյալներով, 2014 թվականից, անվտանգության ոլորտում Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 2,5 միլիարդ դոլարի աջակցություն։