ՈՒկրաինական մամուլի հաղորդմամբ, ոստիկանությունը Լուցկ քաղաքում առևանգված ավտոբուսից դուրս է բերել երեք պատանդի
ՈՒկրաինական մամուլի հաղորդմամբ, ոստիկանությունը Լուցկ քաղաքում առևանգված ավտոբուսից դուրս է բերել երեք պատանդի

Ոստիկանությունը Լուցկ քաղաքում առևանգված ավտոբուսից դուրս է բերել երեք պատանդի:

Այս մասին հաղորդում է տեղական մամուլը, հենվելոգ երկրի ներքին գործերի նախարարությանը:

Պատանդների ազատման մասին իր թվիթերի էջում գրել է նաև ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսենի Ավակովը:

Լուցկում հատուկ գործողությունը շարունակվում է ավելի քան 9 ժամ:

Ուկրաինայի Լուցսկ քաղաքում, ժամը 09:25-ին քաղաքացի Մաքսիմ Կրիվոշը առևանգել է ավտոբուս, զանգահարել է ոստիկանություն և հայտնել իրավապահներին, որ ինքը պատանդներ ունի: Առևանգիչն ասել է, որ պատանդների միջև կան երեխաներ ու հղի կանայք: