Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Խարկովի վրա ռուսական ուժերի հարձակման հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել

10:58, 24.07.2024

Ուկրաինայում մարտերը շարունակվում են։ Ռուսական կողմը հարձակում է սկսել Խարկովի վրա։

Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Խարկովի քաղաքապետին, մի քանի պայթյունների արդյունքում առնվազն մեկ մարդ է զոհվել։ Կան նաև վիրավորներ, որոնց տեղում օգնություն են ցուցաբերել։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ ռուս զինվորականները S-300 հրթիռներով հարվածել են Խարկովի թաղամասերից մեկին։ Հարձակման հետևանքով հրդեհվել է նաև տուն, վնասվել են մեքենաներ և տեղական ենթակառուցվածքներ։

Դեպքի վայրում են հատուկ ծառայությունները։

Նմանատիպ