Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական ուժերը մի քանի դիրքեր են գրավել Դոնեցկի շրջանի Կրասնոգորովկայի մոտ, որը ռուս օկուպանտները վերահսկում են 2014 թվականից
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական ուժերը մի քանի դիրքեր են գրավել Դոնեցկի շրջանի Կրասնոգորովկայի մոտ, որը ռուս օկուպանտները վերահսկում են 2014 թվականից

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական զինված ուժերը մի քանի դիրքեր են գրավել Դոնեցկի մարզի Կրասնոգորովկայի մոտ, որոնք 2014 թվականից վերահսկվում էին ռուս օկուպանտների կողմից։

Ըստ լրատվամիջոցի՝ դա այսպես կոչված «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» տարածքն է՝ Դոնեցկ քաղաքի մոտ։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ մարտական ​​ստորաբաժանումները հակառակորդի համար հանկարծակի առաջ են շարժվել, և մեկ շաբաթ շարունակ ռուսական օկուպացիոն ուժերը անհաջող փորձում են վերադարձնել կորցրած դիրքերը։ Նրանց տվյալներով՝ այս ուղղությամբ 104 ռուս զինվոր է զոհվել, 202-ը վիրավորվել են, երկուսը գերի են ընկել։ Նաև ոչնչացվել է 34 միավոր զինտեխնիկա։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ միաժամանակ ռուս զինվորականները անհաջող փորձել են հարձակողական գործողություններ իրականացնել Ավդեևկայի և Մարինկայի մատույցների մոտ։