Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս օկուպանտները Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում քիմիական զենք են կիրառել, երեք հոգու մոտ թունավորման ախտանշաններ կան

Ռուս օկուպանտները քիմիական զենք են կիրառել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, որը օկուպացված է «Ազովի գնդի» կողմից։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասել է «Ազովի գնդի» պետ Անդրեյ Բելեցկին տեսաուղերձում: Բելեցկու խոսքով՝ քիմիական հարձակման հետեւանքները փոքր են, երեք մարդու մոտ թունավորման նշաններ են նկատվում։

«Ռուսները քիմիական հարձակում են իրականացրել Մարիուպոլի՝ «Ազովստալ» գործարանի վրա։ Եթե ​​խոսենք հարվածելու գործնական կողմի մասին, ապա դա այնքան էլ մեծ չէ: Երեք հոգու մոտ նկատվել են մարտական ​​քիմիական նյութից թունավորման նշաններ, թեկուզ առանց աղետալի հետևանքների։ Մարիուպոլի վրա քիմիական հարձակումը միայն մեկ բան է նշանակում՝ ռուսները չեն կարող վերցնել Մարիուպոլը ու ուկրաինացի պաշտպաններին։ Նրանց ոչինչ չի մնում, քան անխտիր արգելված զենքեր կիրառել»,- ասել է Ազովի գնդի պետը։

Բելեցկու խոսքով՝ տուժածների վիճակը բավարար է։

Ավելի վաղ «Ազովի գունդը» սոցցանցերում հայտնել էր, որ ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքի միջոցով քիմիական նյութ են կիրառել Մարիուպոլում։