Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անցած օր ու գիշերվա ընթացքում Դոնբասում երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել, չորսը՝ վիրավորվել
Անցած օր ու գիշերվա ընթացքում Դոնբասում երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել, չորսը՝ վիրավորվել։ Փետրվարի 19-ի դրությամբ ռուսամետ ուժերը Դոնբասում հրադադարը խախտել են 136 անգամ։
Համապատասխան տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով Ուկրաինայի միացյալ ուժերի շտաբի վրա։
Ըստ շտաբի, փետրվարի 20-ի գիշերը հրադադարի ռեժիմի խախտման ութ դեպք է գրանցվել։
Ինչպես հայտարարում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, Օլեքսի Դանիլովը կրակոցների հետևանքով մի քանի բնակավայրերում վնասվել է ջրամատակարարման համակարգը։ Օլեքսի Դանիլովի խոսքով՝ անջատողականները հետևում են Մոսկվայում գրված սցենարին։