Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Վլադիմիր Զելենսկին այսօր Մյունխենում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահի մամուլի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովին։
Զելենսկին կհանդիպի Ռուբիոյի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, որտեղ Ռուբիոն այսօր ելույթ կունենա։
Համաժողովի շրջանակներում Վլադիմիր Զելենսկին կմասնակցի Ուկրաինային աջակցելու վերաբերյալ պանելային քննարկմանը։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրամիության երկրների ղեկավարների հետ։