Ուկրաինական լրատվամիջոցներ - Վլադիմիր Զելենսկին որոշել է չփոխարինել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին՝ չնայած հանրային դժգոհությանը
Ուկրաինական լրատվամիջոցներ - Վլադիմիր Զելենսկին որոշել է չփոխարինել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին՝ չնայած հանրային դժգոհությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է չփոխարինել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին՝ չնայած հանրային դժգոհությանը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա» թերթը՝ հղում անելով քաղաքական շրջանակներում իր աղբյուրներին։

Երմակի հնարավոր հեռացման մասին հայտարարությունները արվել են Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։

Կուսակցության անդամներից մեկի՝ պատգամավոր Ֆյոդոր Վենիսլավսկու խոսքով՝ կուսակցությունում Երմակի հեռացման մասին քննարկումը սկսվել է այն բանից հետո, երբ «Գոլոս» խմբակցության անդամ, պատգամավոր Յարոսլավ Ժելենզյակը հայտարարել է, որ Անդրեյ Երմակը կանգնած է «Ալի Բաբա» կեղծանվան հետևում, որը նշված է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի կողմից կոռուպցիայի գործի քննության շրջանակներում հրապարակված գրառումներում։