Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսաստանը պատերազմի սկզբից ի վեր ամենախոշոր օդային հարձակումն է իրականացրել Արևմտյան Ուկրաինայի վրա

15:56, 13.12.2024

Դեկտեմբերի 13-ին Ռուսաստանը 93 հրթիռ և 200 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ սա պատերազմի սկզբից ի վեր ամենախոշոր հարձակումն էր Արեւմտյան Ուկրաինայում։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանը թիրախավորել է ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտները: Հրթիռային հարձակման մասին հայտարարությամբ են հանդես եկել Իվանո-Ֆրանկովսկի, Լվովի, Կրիվոգորոդի և Տերնոպոլի շրջանների ղեկավարները։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ այս տարի սա ռուսական 12-րդ օդային հարձակումն էր, որի թիրախը քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքներն էին։ Նրանց տվյալներով՝ լրջորեն տուժել են մի քանի ջերմաէլեկտրակայաններ, ինչի պատճառով լրացուցիչ սահմանափակումներ կսահմանվեն Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ռուսական հրթիռների մի մասը խոցվել է F-16 կործանիչների կողմից։ Մասնավորապես, նրա տեղեկություններով, Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 81 հրթիռ, որոնցից 11-ը՝ F-16-ների օգտագործմամբ, բացի այդ 193 անօդաչու թռչող սարք խոցվել է։

Նմանատիպ