Ուկրաինական լրատվամիջոցներ - Պոկրովսկում շարունակվում են կայունացման գործողությունները՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության մասնակցությամբ
Դոնեցկի շրջանում, Պոկրովսկ քաղաքում Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության մասնակցությամբ կայունացման գործողությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով գլխավոր հետախուզական վարչությանը։
Նրանց տեղեկացմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է կեղծ տեղեկատվություն, ըստ որի՝ Պոկրովսկի մերձակայքում ռուսական ստորաբաժանումները խափանել են ուկրաինական հատուկ գործողություն և սպանել ուղղաթիռում գտնվող 11 ուկրաինացիների։
Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը նաև հայտնում է, որ Պոկրովսկի առանձին հատվածներում կայունացման գործողությունները այս պահին էլ շարունակվում են։
«Այս տեղեկատվությունը նույնքան սուտ է, որքան Գերասիմովի կողմից մի քանի օր առաջ Պուտինին ներկայացված տեղեկությունը, թե իբր Պոկրովսկը շրջափակված է», – ասված է հայտարարությունում։