ՈՒկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի դեմ սահմանված Եվրամիության տնտեսական պատժամիջոցները երկարաձգվել են վեց ամսով
ՈՒկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի դեմ սահմանված Եվրամիության տնտեսական պատժամիջոցները երկարաձգվել են վեց ամսով: Այս մասին հայտնում է «Ռոյթերսը»՝ հիմնվելով Եվրամիության խորհրդի վրա:
Եվրամիությունը Ռուսաստանի էներգետիկ, ֆինանսական և ռազմական հատվածների դեմ պատժամիջոցներ է հաստատել Ուկրաինայի հակամարտության մեջ Մոսկվայի դերակատարության համար և սահմանափումների ռեժիմը երկարաձգվել է շատ անգամ, քանի որ Ռուսաստանում հայտարարում են, որ բռնակցված ղրիմը չի վերադարձնելու ՈՒկրաինային և կշարունակի Դոմբասում օգնել անջատողականներին:
Պատժամիջոցները պաշտոնապես երկարաձգվել են մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը, որից հետո Եվրամիության առաջնորդները կքննարկեն հետագա փոփոխությունները: