ՈՒկրաինայում Ռուսաստանի արարքները ներկայացնում են Վրաստանում իրականացրած ագրեսիայի շարունակությունը. Կվիրիկաշվիլի

Հստակ աջակցում ենք ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբոօղջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում,- այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է իր ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել ՈՒկրաինային Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու համար:

«Ցավոք մեր երկրները ունեն համանման հիմնախնդիրներ և մարտահրավերներ: Մենք հստակ աջակցում ենք ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Մենք դատապարտում ենք Ղրիմի բռնազավթումը և Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը ՈՒկրաինայի նկատմամբ»,- ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքերով ՈՒկրաինայում Ռուսաստանի արարքները ներկայացնում են Վրաստանում իրականացրած ագրեսիայի շարունակությունը, որին 2008 թվականի օգոստոսին հետևել է Վրաստանի տարածքների բռնագրավումը:

«Ես օգտվում եմ առիթից և մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնում ՈՒկրաինային Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքիշխանությանը աջակցելու համար: Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրները պետք է շարունակեն համատեղ գործողությունները, որի շնորհիվ Վրաստանի և ՈՒկրաինայի հետաքրքրությունները լավ ներկայացվեն միջազգային ասպարեզում»,- նշել է Վրաստանի վարչապետը: