Ոչ ոք չի կասկածում, որ որևէ մեկը կարող էր այս ողբերգությունից հետո մնալ անպատիժ. Կվիրիկաշվիլի
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին համարում է, որ Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության փաստի հետաքննության ժամանակ ներքին գործերի նախարարությունը արդյունավետ աշխատանք է տարել դատախազության հետ միասին:
Ինչպես նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստին, անհրաժեշտ է որոշ միջոցներ ձեռնկարել, որպեսզի դպրոցը, դրա տարածքը և մերձակայքը լինեն պաշտպանված:
«Կարծում եմ, այլևս ոչ ոք չի կասկածում, որ որևէ մեկը կարող էր այս ողբերգությունից հետո մնալ անպատիժ: Սակայն մեկ անգամ ևս ասում եմ, որ գլխավոր այն է, որ ապագայի համար մշակենք ճիշտ ուղիներ, որպեսզի այսպիսի ողբերգությունից խուսափենք»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վրաստանի վարչապետը ընդգծել է նաև օրենսդրական տեսանկյունից փոփոխությունների անհրաժեշտությունը և արդարադատության նախարարին խնդրել ներգրավվել այս գործին:
«Մեկ անգամ ևս ասում եմ, որպեսզի լուծենք այս խնդիրը, մեզ անհրաժեշտ է խոսել մեր երեխաների, մեր երիտասարդների հետ: Մենք արել են կարևոր քայլեր՝ անչափահասների հանցանքի նկատմամբ պետության վերաբերմունքի տեսանկյունից, սակայն կարծում եմ, արդյունքները, որոնք ունենք այսօր, խոսում է այն մասին, որ ինչ որ բանում թերացել ենք: Ուստի, մեկ անգամ ևս խնդրում եմ, առավելագույնս կարճ ժամանակահատվածում, առաջին հերթին կանխարգելիչ միջոցոցների ձեռնկարկենք բոլոր ուսումնական հաստատություններում»,- նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին: