Թբիլիսիում, Ախվլեդիանի փողոցում սպանություն է տեղի ունեցել
Թբիլիսիում, Ախվլեդիանի փողոցում սպանություն է տեղի ունեցել

Սպանություն է տեղի ունեցել Թբիլիսիի Վերա թաղամասում։ Ախվլեդիանի փողոցի վրա գտնվող մերսման կենտրոններից մեկում երիտասարդ կին է սպանվել:

Եվս մեկ կին թեթև վիրավոր է:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳ նախարարությունում, հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն։