Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն. Մարդասիրական օգնությունը երկու ամիս է, ինչ չի մտնում Գազա, օգնությունը պետք է անհապաղ հասնի բնակչությանը, և շրջափակումը պետք է վերացվի
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը հայտարարել է, որ Գազայում մարդասիրական իրավիճակը անընդունելի է։
«Երկու ամիս շարունակ մարդասիրական օգնություն չի մտել Գազա։ Օգնությունը պետք է անհապաղ հասնի բնակչությանը, և շրջափակումը պետք է վերացվի», – ասել է Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև բանակցություններից հետո։
Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական զենք։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նույնպես բացասաբար է գնահատել Գազայում ստեղծված իրավիճակը և նշել, որ Մեծ Բրիտանիան պլանավորում է հակամարտությունը կարգավորել իր դաշնակիցների հետ։
Բացի այդ, Եվրամիությունը 2025-2027 թվականներին Պաղեստինին կհատկացնի 1.6 միլիարդ եվրո օգնություն։
Իսրայելը մարդասիրական շրջափակում սահմանեց Գազայի վրա մարտին՝ հրադադարից երկու ամիս անց։